Արտակարգ իրավիճակ՝ Ապարանում. ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես Ապարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Ապարանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։
Քամին պոկել ու շպրտել է բազմաթիվ շենքերի ու սեփական տների տանիքներ, կոտրել ծառեր ու էլեկտրական սյուներ։
Արդյոք քամու և փոթորկի հետևանքով տուժած քաղաքացիներ կան, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ քաղաքապետարանի աշխատակիցները պարզում են։
Տեղում աշխատում են նաև Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Մամիջանյանն իմ սենյակի տեղը գիտի, քննարկելու էլի բան ունի, թող գա», «Ես եմ եկել, ստորագրու՞մ եք»
-
Արարատում 15-ամյա տղաների միջև վեճին միջամտել են նրանց հայրերն ու եղբայրը․ կա դանակահարված քաղաքացի
-
Այս լկտի արշավն առաջնորդում է Փաշինյանը, Եկեղեցին ՔՊ-ի ու ՀՀ-ի թշնամու զայրույթն է շարժել․ Զոհրաբյան
-
24News-ի լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանն ազատվել է ծառայությունից․ ՆԳՆ
-
Ձեր կուսակցությունը թեկնածուի փայլուն ընտրություն ա արել, շատ երջանիկ եմ. Մալյանը՝ Մամիջանյանին
-
Կանգ առե'ք, ընդդիմադիրնե'ր, ԱԺ-ն ձեր համար «պայեզդկաների» կամ Փաշինյանին խրոխտ հարցեր տալու համար չի
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է