Լայնածավալ պատերազմի հոտ է գալիս, Բաքուն կարող է օգտվել վիճակից, պետք է ուժեղացնենք անվտանգությունը

14/06/2025 22:15 24-ի նախագիծ

Մեծ հավանականություն կա, որ Իսրայել – Իրան պատերազմը ցամաքային օպերացիայի կվերածվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։

«Ադրբեջանն ու Թուրքիան Ամերիկայի կատարածուն են, հնարավոր է, որ նրանց ևս ներքաշեն պատերազմի մեջ։ Միամիտ են նրանք, ովքեր կարծում են, որ վերացնելով Իրանի ինստիտուտներն ու ռազմական ղեկավարներին` կթուլացնեն նրանց, Իրանը հին պետություն է, նրան ծնկի բերելը բարդ գործ է, կարող է ԱՄՆ-ն սպառի իր ողջ պոտենցիալը։ Այսօրվա հրթիռային հարձակումներով չի վերջանա պատերազմը, Իրանը կհարվածի Իսրայելի պահեստներին, օդանավակայաններին, նրանք պակաս հետախուզական տեղեկատվություն չունեն։ Այս ամենից լայնածավալ պատերազմի հոտ է գալիս, մեր անվտանգային համակարգը պետք է ուժեղացնենք, զարգացումներին պատրաստ լինենք»,- ընդգծեց Վարդանովը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում: