Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ․ մանրամասներ

13/06/2025 21:17 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ․

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը և ժողովրդին իսրայելական հարվածների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:

Ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի խախտմամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ զրույցում ընդգծել է բանակցային գործընթացին վերադառնալու եւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերի լուծման կարեւորությունը։ Ռուսաստանը հետագայում ևս կնպաստի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության դեէսկալացիային, հայտարարել է Պուտինը՝ հեռախոսազրույցում։

ՌԴ-ն կշարունակի սերտ շփումները ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի ղեկավարության հետ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը, որը հղի է ողջ տարածաշրջանի համար ամենակործանարար հետեւանքներով, հայտնել են Կրեմլից՝ ամփոփելով Պուտինի եւ Իրանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցները։

–00—ՍՊ