Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի

13/06/2025 19:47 Տարածաշրջան

Իսրայելը պատրաստվում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի, հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը։ Դիվանագետը մեկնաբանել է Իսրայելի գործողությունները․

«Մեր գործողության նպատակները միանգամայն պարզ են՝ թույլ չտալ Իրանին միջուկային հնարավորություններ ստանալ, կանգնեցնել նրա բալիստիկ ծրագիրը», – ընդգծել է նա:

Դիվանագետի խոսքով՝ Թեհրանն արտադրում է հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և ձգտում է այդ ոլորտում մրցակցել այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Մենք մտադիր ենք դադարեցնել և հրթիռային ծրագրի զարգացումը, և միջուկային ռեակտորի աշխատանքը, հավելել է Դանոնը:

 

–00—ՍՊ