Իսրայելը նախքան հարվածը դրդել է իրանցի հրամանատարներին հավաքվել մեկ վայրում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Իսրայելական հատուկ գործողությունների շնորհիվ հաջողվել է դրդել Իրանի ռազմաօդային ուժերի բարձրագույն հրամանատարներին հավաքվել նույն վայրում՝ Իսրայելի հարվածներից անմիջապես առաջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ին հայտնել է Իսրայելի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան։
«Մենք իրականացրել ենք հատուկ գործողություններ, որոնք օգնել են մեզ ավելին իմանալ նրանց մասին, ապա այդ տեղեկատվությունը կիրառել ենք՝ նրանց վարքը ձևավորելու նպատակով։ Մենք գիտեինք, որ դա կհանգեցնի նրանց հավաքվելուն, բայց առավել կարևորն այն էր, որ մենք գիտեինք՝ ինչպես ապահովել, որ նրանք մնան այդ վայրում»,– նշել է իսրայելցի պաշտոնյան։
Ըստ աղբյուրի, հարվածներն ավելի արդյունավետ են եղել, քան նախապես սպասվում էր։ Մասնավորապես, իրականացվել են կանխարգելիչ հարվածներ Իրանի ՀՕՊ համակարգերին և բալիստիկ հրթիռներին, որոնք Թեհրանը նախատեսում էր օգտագործել Իսրայելի դեմ։
–00—ՅՄ