Եվրահանձնաժողովի նախագահն Իրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի դեմ պատասխան հարվածներից
13/06/2025 16:01
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը «խորապես մտահոգիչ» է անվանել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Իրանին կոչ է արել «զերծ մնալ» Իսրայելի զանգվածային հարձակմանը հակահարված տալուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Եվրամիությունը բոլոր կողմերին կոչ է անում դրսևորել առավելագույն զսպվածություն, անհապաղ ապաէսկալացնել իրադրությունը և զերծ մնալ պատասխան գործողություններից», – գրել է նա։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև կոչ է արել հակամարտության «դիվանագիտական լուծման», որն այժմ «ավելի անհրաժեշտ է», քան երբևէ՝ հանուն «տարածաշրջանի բարօրության և գլոբալ անվտանգության»։
Զսպվածության համանման կոչով հանդես է եկել նաև ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը: