Էներգետիկ համագործակցություն՝ Հայաստանի և Իրանի միջև․ քննարկվել են շինարարական աշխատանքները

13/06/2025 15:01 Ներքին կյանք

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։

Դեսպանը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկուստեք գործընկերության խորացման հարցում պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծ» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը, երկուստեք կարևորվել է ծրագիրն ավարտին հասցնելու համար ներդրված ջանքերը։

–00—ՅՄ