Հիմա խնդիր չունենք մեր առջև՝ վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում․ Փաշինյան
13/06/2025 14:34
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Գիտեք, որ մենք բարդ իրավիճակ ունենք մեր տարածաշրջանում։ Դուք նշեցիք, Հայաստանում ռուսական զորքերի առկայության մասին։ Բայց ես կուզեմ նշել, որ Հայաստանում է նաև Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակը։Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է Չեխիայում։
«Անցած տարում մենք նվազեցրինք ռուսական զորքերի ներկայության աստիճանը, բայց մյուս կողմից մենք հիմա խնդիր չունենք մեր աջև դրված վերջ դնելու ռուսական զորքի ներկայությանը Հայաստանում։ Մենք ունենք այլ խնդիր՝ կարողանալ տարածաշրջանի երկների հետ հարատև և կայուն խաղաղություն հաստատել, – ընդգծել է Փաշինյանը։
–00—ՅՄ