Իսրայելը հատել է կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու համար սահմաններ չկան. Իրանի ԳՇ

13/06/2025 13:43 Տարածաշրջան

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը երկրորդ հաղորդագրությունն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի վերաբերյալ։

«Այժմ, երբ Իսրայելի ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, Ամենակարող Աստծո հույսով և Իրանի ժողովրդի աջակցությամբ, այս հանցագործությանը արձագանքելու համար սահմաններ չկան։ Աստվածային հատուցման ձեռքը կբռնի այս արյունալի ահաբեկչական ռեժիմի և նրա կողմնակիցների կոկորդից»։

 

–00—ԱՊ