ԱԽ քարտուղարը չի մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունը

13/06/2025 12:52 Քաղաքական

Սպասեք կառավարության հայտարարությանը։ Այս մասին APRI Armenia ֆորումում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի` Թուրքիա կատարելիք այցի մասին։

«Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը օրակարգային առաջնահերթություններից է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի բացվի նաև Թուրքիայի հետ սահմանը»,- ասել է նա։

Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

–00—ՅՄ