Վահե Մակարյանը հավատարմագրում չունի, չի կարող Աժ-ում զբաղվել լրագրողական գործունեությամբ. խոսնակ

13/06/2025 12:56 Ներքին կյանք
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը 24News-ին հայտնեց, որ Վահե Մակարյանը զրկված է ԱԺ հավատարմագրումից և խորհրդարանում չի կարող լրագրողական գործունեությամբ զբաղվել.

«Վահե Մակարյանը հավատարմագրում չունի, այսինքն՝ չի կարող նաև Աժ-ում զբաղվել լրագրողական գործունեությամբ։ Փաստացի, Մակարյանը լրագրողական գործունեությամբ է զբաղվել, ինչը հավատարմագրում չունենալուն հակասում է։ Հենց այդ պատճառով են հեռացրել նրան ԱԺ-ից», – նշեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ լրագրող Վահե Մակարյանին ԱԺ անվտանգության աշխատակիցները առանց բացատրության և քաշքշելով դուրս հանեցին ԱԺ-ից։

Լրագրողը մասնակցում էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին։

Հիշեցնենք, որ 2024-ի հոկտեմբերին MediaHub.am–ի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ԱԺ միջանցքում միջադեպ էր տեղի ունեցել

–00—ԱՊ