Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի տարածքի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությամբ

13/06/2025 12:10 Տարածաշրջան

Ադրբեջանը լրջորեն մտահոգված է Իրանի տարածքի դեմ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությամբ, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք կողմերին կոչ ենք անում առկա տարաձայնությունները լուծել բացառապես միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման ռիսկը՝ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական շփումներն ու ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ:

–00—ՅՄ