Իրանը կարող է լինել մեծ երկիր, բայց պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ

13/06/2025 09:40 Միջազգային

Իրանի վրա իսրայելական հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել, որում ասված է․

«Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել՝ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար»,-նշել է ԱՄՆ նախագահը։

–00—ՄԱ