Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետը

13/06/2025 09:18 Տարածաշրջան

Իսրայելական հարվածի հետևանքով Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերիի մահը հաստատվեց։

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին զոհվել է Իսրայելի և Իրանի ուղղությամբ հարվածների հետևանքով, հայտնում է Mehr գործակալությունը:

Նշենք, ավելի վաղ իրանական կողմը հերքել էր գեներալի մահը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ։ Հարվածի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և կորպուսի մի քանի այլ բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև իրանցի միջուկային ֆիզիկոսներ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին և Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։