Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին․ ՌԴ ԱԳՆ

11/06/2025 15:16 Քաղաքական

Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին Երևանից որևէ ազդանշան Մոսկվան չի ստացել, հանրապետության պաշտոնական դեմքերը հրապարակավ հաստատել են՝ նման հարց օրակարգում չկա։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Հայաստանում գիտակցում են՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն երկրի, այլ ընդհանուր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչն է:

–00—ՅՄ