Հայաստանը ձգտում է դառնալ միջազգային գիտահետազոտական կենտրոն. ԲՏԱ նախարար

10/06/2025 21:22 Ներքին կյանք

Այսօր ընդունել եմ «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության պատվիրակությանը՝ կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբբոնսի գլխավորությամբ։ Ընկերությունն առավել հայտնի է համակարգչի մշակիչների և գրաֆիկական համակարգերի նախագծմամբ, մշակմամբ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Իմ խոսքում կարևորել եմ «Էյ Էմ Դի»-ի ներկայությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում, ներկայացրել տեխնոլոգիական զարգացման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերը։ Հայտնել եմ, որ Հայաստանը ձգտում է դառնալ միջազգային գիտահետազոտական (R&D) կենտրոն՝ համապատասխան ներդրումներ կատարելով այս ուղղությամբ։

Դեն Գիբբոնսը բարձր է գնահատել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև ինժեներական կրթության ուղղությամբ գրանցած նվաճումները»,- գրել է նա։

–00—ՍՊ