42-ամյա տղամարդը ակոսափող ինքնաձիգ էր պահում․ նա կամավոր հանձնել է զենքը

10/06/2025 20:40 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Հունիսի 6-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում 42-ամյա տղամարդը հանձնել է «ВЕПРБ-КМ» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

–00—ՍՊ