Անշարժ գույքի շուկայում գների աճի դանդաղման միտում կա
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ, կարող են առաջանալ ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր, նշված է 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունում, որը հրապարակել է Կենտրոնական բանկը։
«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գների աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի պահանջարկի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում ակտիվության հետագա դանդաղումը հնարավոր է համարվում։
Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը, զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ, կարող է ստեղծել ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքային բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,- նշված է հաշվետվությունում։
–00—ՍՊ