Մինսկում կայանալիք ֆորումի շրջանակներում տեղի կունենա ԵԱՏՄ-ԱՄԷ գործարար երկխոսությունը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

2025 թվականի հունիսի 26-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական չորրորդ ֆորումի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության հիմնական առևտրային գործընկերներից մեկի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ միջոցառում կանցկացվի, որը կհամընկնի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման հետ։
Գործարար երկխոսությունը կանցկացվի պետական մարմինների, գործարար շրջանակների, ինչպես նաև՝ Եվրասիական «հնգյակ» երկրների և ԱՄԷ-ի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ և կդառնա առևտրային գործարքի քննարկման հիմնական հարթակ, որը կանդրադառնա առևտրային շրջանառության ավելի քան 90%-ի և ապրանքատեսականու ավելի քան 85%-ի վրա։
Միջոցառման մասնակիցները կքննարկեն համագործակցության խորացման և ոչ սակագնային խոչընդոտների վերացման հարցերը, արտաքին առևտրային օպերատորների խնդիրները, մատակարարման շղթաների կառուցման, թվային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև՝ առևտրում արտոնյալ պայմաններով փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավման հարցերը։
ԵԱՏՄ-ԱՄԷ գործարար երկխոսությունը (13:00 – 14:30, դահլիճ № 3, 1-ին հարկ) նախատեսված է՝ լրացուցիչ խթան հաղորդելու ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը։
–00—ՅՄ