«Ոնց որ փոքր բոմբ պայթեր». ականատեսները՝ Ավանում կրակոցների մասին, որոնց հետևանքով վիրավորներ կան

10/06/2025 15:18 Ներքին կյանք

«Նենց ձեն էր, ոնց որ երեխեքը էն փոքր բոմբերը պայթեցնեին, բայց հետո բան չջոկեցի»: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ավանում տեղի ունեցած կրակոցների ականատեսներից մեկը:

Մյուս քաղաքացին էլ ցույց տվեց կրակոցի տեղանքը, և նշեց, որ իրենց գալուց առաջ են վիրավորներին տեղափոխել հիվանդանոց:

Հիշեցնենք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքում այսօր՝ կեսօրին մոտ, կրակոցներ են հնչել Ավան թաղամասում, ավելի կոնկրետ՝ Երևան City սուպերմարկետի դիմաց, արձակված կրակոցներից մեկը դիպչել է անցորդներից մեկին։ Ըստ մեր աղբյուրի՝ մի քանի անգամ են կրակոցի ձայներ լսվել։

–00–ԱՀ