Թուրքիայում ծնելիության մակարդակը շարունակ ընկնում է, բնակչությունն՝ արագ ծերանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Թուրքիայում, որի բնակչությունը մոտավորապես 86 միլիոն է, ծնելիության ցուցանիշները վերջին տասնամյակում կայուն նվազում են։ Պաշտոնական տվյալներով՝ 2024 թ․ երեխաները կազմում են ընդհանուր բնակչության միայն 25.5%-ը (21.8 մլն):
Ի պատասխան այս միտումներին՝ կառավարությունը 2025 թվականը հայտարարել է «Ընտանիքի տարի»՝ խթանելու ծնելիությունը։ Սակայն փողոցներում հարցված քաղաքացիները նշում են, որ երեխաներ չունենալու կամ քիչ ունենալու որոշումը կապված է հիմնականում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։
Թանկ ապրուստը, անշարժ գույքի բարձր վարձավճարները, աշխատանքի դժվար պայմանները և ապագայի անորոշությունը նշվում են որպես հիմնական պատճառներ։ Օրինակ՝ Ստամբուլում բնակվող քաղաքացիներից շատերը փաստում են, որ անգամ մեկ երեխայի կրթությունն ու զարգացումն արդեն զգալի ֆինանսական բեռ է։ Ոմանք, հատկապես կանայք, հավելում են նաև առողջական և հոգեբանական ճնշումների մասին։
Ծնելիության նվազումը հատկապես նկատելի է արևմտյան նահանգներում։ Մինչդեռ, Քրդերով բնակեցված շրջաններում՝ ինչպես Շանլըուրֆայում, բարձր ծնելիության ցուցանիշներ դեռևս պահպանվում են։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ