Ինչ սպասել Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույցից

09/06/2025 22:46 Միջազգային

Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ynet-ը:

Ըստ աղբյուրի՝ զրույցի հիմնական թեմաները կլինեն իրանական խնդիրը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու շուրջ բանակցությունների ֆոնին, ինչպես նաև իսրայելցի պատանդների հետ կապված իրավիճակը, որոնք շարունակում են պահվել ՀԱՄԱՍ-ի կողմից:

 

 

–00—ՍՊ