Փայտածխի արտադրամասերի գործունեությունը վնասակար ազդեցություն ունի մթնոլորտային օդի վրա. քննարկում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, Տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։
Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ քանակի ծխի առկայության, դրա խտությունից երթևեկության տեսանելիության վատթարացման ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների իրականացում։
Խնդրի կարգավորման համար առաջարկվել է օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակման համար առաջիկայում ներկայացնել կոնկրետ լուծումներ՝ ներառելով բարելավված գործիքակազմ, թիրախային և հստակ մոտեցումներ։
–00—ՅՄ