Պուտինը հաստատել է Ռուսաստանի ՌԾՆ զարգացման վերջնական տարբերակը․ Պատրուշև
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Վլադիմիր Պուտինը հաստատել է մինչև 2050 թվականը Ռուսաստանի ռազմածովային ուժերի զարգացման ռազմավարության վերջնական տարբերակը։ Այս մասին aif.ru-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական և ՌԴ ռազմածովային վարչության նախագահ Նիկոլայ Պատրուշևը։
«Ռազմավարության պատրաստման որոշումը կայացվել է դեռ անցյալ տարվա հուլիսին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ:
Նախագահի հանձնարարությամբ ՊՆ-ն պատրաստել է իր նախագիծը, որն այնուհետև վերանայվել է ՌԴ ռազմածովային կոլեգիայի կողմից՝ հաշվի առնելով դաշնային գերատեսչությունների և կազմակերպությունների առաջարկները:
Նրա խոսքով, սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ հզոր և ժամանակակից նավատորմի զարգացումը ռուսական պետության առաջնահերթ խնդիրներից է։
«Նման ռազմավարական պլանավորման փաստաթուղթ ընդունվել է նորագույն պատմության մեջ առաջին անգամի»,- ընդգծել է Պատրուշևը։