Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրում

09/06/2025 09:05 Միջազգային

Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրում և միջազգային օգնություն, ըստ The National հրատարակության հաշվարկների։

Ամենամեծ ներդրողը եղել է կատարական UCC Holding ընկերությունը, որը 7 միլիարդ դոլար կծախսի Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մշակել է 1.3 միլիարդ դոլարի եռամյա ծրագիր, որն ուղղված է ենթակառուցվածքների վերականգնմանը, սոցիալական պաշտպանության համակարգի գործարկմանը և թվային ստարտափների աջակցությանը։ Մարտին Բրյուսելում կայացած համաժողովից հետո եվրոպացի դոնորները խոստացել են 6.5 միլիարդ դոլար հատկացնել երկրի վերակառուցման համար։

Ինչպես նշում է հրատարակությունը, Պարսից ծոցի երկրներն ամենաշատն են ներգրավված Սիրիայի տնտեսության վերականգնման գործում։ Սաուդյան Արաբիան և Կատարը համատեղ նախաձեռնությամբ մարել են Սիրիայի 15.5 միլիոն դոլարի պարտքը Համաշխարհային բանկին։ Մայիսին DP World լոգիստիկ օպերատորը և Սիրիայի նոր կառավարությունը ստորագրել են 800 միլիոն դոլարի փոխըմբռնման հուշագիր՝ Տարտուսի նավահանգստում բազմաֆունկցիոնալ տերմինալ մշակելու, կառավարելու և շահագործելու համար։ Դրանից կարճ ժամանակ առաջ ֆրանսիական CMA CGM նավագնացության ընկերությունը ստորագրել է 30-ամյա կոնցեսիոն պայմանագիր՝ 260 միլիոն դոլար արժողությամբ՝ Լաթաքիայի նավահանգստը կառավարելու համար։

–00—ՅՄ