Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

07/06/2025 21:35 Սպորտ

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանեց Մոնտենեգրո՝ Պոդգորիցա։  Այդ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյի հավաքականին։

–00—ՍՊ