Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել

07/06/2025 19:19 Ներքին կյանք

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ժամը 16։00-ի սահմաններում օպերատիվտեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում՝ «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ նկուղային հարկում, տղամարդու դի կա։ Հենց դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել ևտեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղարի հաղորդմամբ՝ կա մեկ ձերբակալված։

–00—ՍՊ