Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով մեկ օրում Գազայում զոհվել է 25 մարդ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Գազայի հատվածի տարբեր շրջաններին հունիսի 7-ի առավոտյան իսրայելական զինուժի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 25 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։
Նշվում է, որ 12 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը տուժել են հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքի շրջանում գտնվող տեղահանված անձանց վրաններին հարվածների հետևանքով, ևս 7 անձ դարձել է Գազա քաղաքում փախստականներով բնակեցված շենքին հասցրած հարվածի զոհ: Եվս 6 հոգի զոհվել է հարավային Ռաֆահ քաղաքի մոտ գործող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի առջև հավաքված մարդկանց ուղղությամբ իսրայելական զինվորականների բացած կրակի հետևանքով:
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտը
-
ՇՀԿ-ին ՀՀ-ի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում․ ՀՀ ԱԳՆ
-
Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ
-
«Մեր ձևով»-ի համար պիտի նստի, բա գա՝ խաղե՞ր տա. ՔՊ-ականը՝ Սամվել Կարապետյանի մասին
-
Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված․ փաստաբան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է