Մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

«Արմավիր» բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքում է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանը․
«Երկար ժամանակ մտածում էի արձանգանքել, թե ոչ ձեր կայքում հունիսի 1-ին հրապարակված 10 ամսական Պ.Ա.-ի մահվան հետ կապված տեղեկատվությանը։ Որոշեցի համառոտ պարզաբանում տալ։
Նախ, երեխային Արմավիրի հիվանդանոց է տեղափոխել ոչ թե մայրը, այլ՝ տատը։ Նա նշել է, որ երեխան ջերմել է, տրվել է ջերմիջեցնող։ Դիմելու պահին երեխան հանգիստ էր, ջերմությունը եղել նորմալ, սատուրացիան՝ նորմալ(97%)։ Հետևաբար, առաջին բուժօգնության որևէ անհրաժեշտություն չի եղել։ Հնարավո՞ր է, որ որևէ բժիշկ անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն չցուցաբերի հիվանդին, մանավանդ երեխային։
Երեխան ուղղորդվել է պոլիկլինիկա՝ տեղամասային մանկաբույժի մոտ, որպեսզի նա զննի և կազմակերպի բուժումը։ Ես չեմ ասել, որ «Երեխայի մոտ ամեն բան կարգին է, առողջական խնդիրներ չունի», այլապես ինչու՞ պետք է ուղղորդեի տեղամասային մանկաբույժի մոտ, կուղարկեի տուն։
Երեխան տեղամասային բժիշկ Լալա Ե.-ի կողմից ուղեգրվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ 4 օր անց մահացել է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։