10 հավաքական արդեն որակավորվել է 2026 թվականի աշխարհի առաջնության համար

06/06/2025 19:39 Սպորտ

Երեկ՝ հունիսի 5-ին, միանգամից երեք հավաքականներ՝ Ուզբեկստանը, Հարավային Կորեան և Հորդանանը, նվաճեցին 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր։

Որակավորված հավաքականների ցանկը՝

Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Արգենտինա, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան։

Ուզբեկստանի և Հորդանանի հավաքականները պատմության ընթացքում առաջին անգամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը։

2026 թվականի Մունդիալին կմասնակցի ռեկորդային՝ 48 երկիր։ Մնացած 38 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման հաջորդ փուլերում՝ ըստ աշխարհամասային գոտիների։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ