Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը

06/06/2025 17:10 Ներքին կյանք

Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Նշվում է, որ 10 հազար ծաղիկներից բաղկացած խմբաքանակը կասեցվել է «Սադախլո» անցակետի աշխատակիցների կողմից:

Սահմանային հսկողության ընթացակարգերի արդյունքում հայտնաբերվել է, որ ծաղիկները չեն համապատասխանում բուսասանիտարական նորմերին։

–00—ՅՄ