Խոշոր հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ճանապարհին գործող հացատանը 

05/06/2025 21:48 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» չհասած, գործող «Աղբյուր» հացատանը հրդեհ է բռնկվել։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Լրացուցիչ ժամանել են նաև Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։