Թրամփը մերժել է պնդումը, թե ՌԴ-ն խաղեր է խաղում կարգավորման ոլորտում

05/06/2025 20:35 Միջազգային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հասկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայում և մերժել է այն պնդումը, թե ՌԴ-ն խաղեր է խաղում կարգավորման ոլորտում:

Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կհաջողվի կարգավորել՝ անկախ բոլոր դժվարություններից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Պուտինին չպատասխանել Կիևի՝ օդանավակայանների վրա կատարված հարձակմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ չի բացառում ճնշումը ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերի վրա՝ կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում:

–00—ՍՊ