Պուտինը մոտ ապագայում կայցելի Թեհրան. ՌԴ-ում Իրանի դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Թեհրան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները դարձել են կանոնավոր, և Թեհրանը մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին։
Մայիսի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը և Մոսկվան պատրաստվում են Պուտինի՝ Իրան կատարելիք այցին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ուղևորության ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ
-
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
-
Մահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրին
-
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր
-
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
-
Արմենի մասին այսքան լավ խոսք հնչեց, եթե իրենց կենդանության օրոք ասվի, գուցե ավելի շա՞տ ապրեն
- Ամբողջ լրահոսը
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան
-
Ես ոչ թե Վարդան Ղուկասյանին եմ պարտվել, այլ 4 ուժերի, Գյումրիում կառավարման ճգնաժամ կարող է լինել
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»