Մակունցը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր է քննարկել

04/06/2025 23:12 Քաղաքական

Հունիսի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Վերն Բյուքենանի հետ (Հանրապետական, Ֆլորիդա):

Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների օրենսդիրների միջև համագործակցության կարևորությունն ինչպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) հետ տարվող աշխատանքների շրջանակում, այնպես էլ դրանից դուրս։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ հարցեր և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանն ուղղված երկուստեք հանձնառությունը։

–00—ՍՊ