ՌԴ նախագահի օգնականը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից

04/06/2025 22:36 Միջազգային

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից․

Նրա փոխանցմամբ՝ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տևել է 1 ժամ 10 րոպե։

Պուտինը Թրամփի հետ զրույցում ընդգծել է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն օգտակար են եղել։

ՌԴ-ում օդանավակայանների վրա Կիևի հարձակումների թեման շոշափվել է առաջնորդների զրույցի ժամանակ։

Պուտինն ու Թրամփը հաստատել են միմյանց հետ մշտական կապի մեջ մնալու պատրաստակամությունը։

–00—ՍՊ