Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իսպանիայում

04/06/2025 22:30 Սպորտ

«Սևիլիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է RB Sport-ը։

24-ամյա կիսապաշտպանը անդալուզյան ակումբի կողմից դիտարկվում է որպես ամառային տրանսֆերային պատուհանի հնարավոր ուժեղացում։ Հետաքրքրություն է ցուցաբերում անձամբ թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, որը նախկինում Սպերցյանի հետ աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 34 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ռուսական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Armsport