«Մինչ Երևանը քննարկում է, Թբիլիսին արդեն բացել է «չոր նավահանգիստ»». Վահե Դավթյան

04/06/2025 21:49 Ներքին կյանք

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «Մինչ Երևանն արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն առանց ամպագոռգոռ հայտարարությունների: Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը։

Այս օբյեկտը միանալու է «Միջին միջանցքին», որը կապում է Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան։ Նավահանգիստն արդեն ընդունել է Բաթումիից ժամանած առաջին գնացքը՝ 30 կոնտեյներներով։ Սկզբնական փուլում տերմինալը կարող է սպասարկել մինչև 100 հազար կոնտեյներ տարեկան, իսկ «նավահանգստի» կառուցման բոլոր փուլերի ավարտից հետո՝ մինչև 200 հազար։ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային տրասպորտային հաղորդակցությունների լուսանցքում:

Ինչը տրամաբանական է, երբ երկրի տրանսպրտային ռազմավարությունը սահմանափակվում է «խաղաղության խաչմերուկի» մասին գովազդային բուկլետով:

–00—ՍՊ