«Լռության լապտերներ»․ անհայտ կորածների հարազատների ցավն ու տառապանքը հաճախ աննկատ են մնում

04/06/2025 19:36 Ներքին կյանք

Հունիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ «Լռության լապտերներ» ներկայացման առաջնախաղը՝ մշակված հատուկ Կոտայքի և Արարատի մարզերի անհայտ կորածների ընտանիքների հետ և նրանց համար։

Ներկայացման գաղափարը ծնվել է այս ընտանիքների, արվեստագետների և մեր թիմի միջև բազմաթիվ զրույցներից, որոնք կազմակերպվել են անհայտ կորած անձանց ընտանիքիների սատարման ծրագրի շրջանակներում:

Դրաման նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունն այն ընտանիքների կյանքի և պայքարի մասին, որոնց ցավն ու տառապանքը հաճախ աննկատ են մնում՝ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, տարբեր կազմակերպությունների և նույն համայնքներում ապրող մարդկանց կողմից։

Ներկայացման ամբողջական տարբերակը շուտով հասանելի կլինի նաև առցանց։

–00—ՍՊ