Փաշազադեն ու Փաշինյանը շատ «ափաշքյարա» պասերով են խաղում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու
04/06/2025 14:30
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Այս լուսանկարը հասել է նաեւ ադրբեջանական շրջանակներին։
Այդ կապակցությամբ էլ նրանց քաղաքագետներից մեկն այսօր ասել է. «Իմանալով, որ հայաստանյան հանրային կարծիքում գերակշռում է հակաթուրքական հռետորաբանությունը, ընդդիմադիրները ժամանակ առ ժամանակ Փաշինյանին անվանում են ադրբեջանական լրտես, իսկ հիմա, հղում անելով Գարեգին Բ-ի և Հայ Առաքելական Եկեղեցու մասին Ալլահշուքյուր Փաշազադեի արտահայտություններին, փորձում են ձևավորել հանրային կարծիք, որ Փաշազադեն ու Փաշինյանը հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ»։
Ուղղակի Փաշազադեն ու Փաշինյանը շատ «ափաշքյարա» պասերով են խաղում՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: Ես էլ դա փաստերով ցույց եմ տալիս ընդամենը»։
–00–ԱՀ