Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը կնվազի 2-3 ասիճանով
04/06/2025 14:08
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

Երևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 4-ի ցերեկը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 ասիճանով, 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
–00—ՅՄ