Ակնկալում եմ համագործակցություն ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության շրջանակներում 

03/06/2025 10:50 Քաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արաբական Միացյալ էմիրությունների կողմից առաջադրված Շեյխա Նասեր Ալ Նովայսին՝ ՄԱԿ-ի զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Միրզոյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների թեկնածու Շեյխա Ալ Նովայսին ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաջող առաջադրման առթիվ։

Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ Հայաստանի և Արաբական Միացյալ էմիրությունների ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու, ինչպես նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության համար»,- գրել է Միրզոյանը։

–00—ՅՄ