ՔՊ-ականները մինչև ուշ գիշեր կերել-խմել են, քծնել Փաշինյանին․ «Հրապարակ»

03/06/2025 08:27 Ներքին կյանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւանի կառավարական ամառանոցում իր 50-ամյակի միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է գրեթե բոլոր պաշտոն ունեցող ՔՊ-ականներին՝ կառավարության անդամներ, իշխանական խմբակցություն, այլ ՔՊ-ականներ: Նրանց բացառիկ շանս է ընձեռված եղել` լիուլի քծնելու շեֆին,  բարեմաղթանքներ բարձրաձայնելու, փառաբանելու, եւ բոլորն օգտվել են դրանից։

Փաշինյանը նախորդ տարիներին իր ծննդյան տարեդարձները նշում էր հիմնականում «նեղ կռուգով», սակայն, ինչպես ՔՊ-ականներից մեկը նկատեց, այս տարին ոչ միայն հոբելյանական է, այլեւ՝ նախընտրական, իսկ շատերի համար՝ հրաժեշտի միջոցառում․ հաջորդ ամառ շատերը տեղ չեն գտնի ցուցակներում։

Բացի այդ, Փաշինյանի հոգեվիճակը բարվոք չէ, եւ նրան դրական իմպուլսներ են պետք, որ հանրության մնացած հատվածի ատելությունը կարողանա տանել: Կենացները, բնականաբար, քաղաքական մեսիջներից զերծ չեն եղել, համախմբման, միասնական լինելու կոչեր են հնչել։ ՔՊ-ականները մինչեւ ուշ գիշեր կերուխում են արել։

 

–00—ՍՊ