Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը է հիմնված ընդհանուր շահերի վրա. Գրիգորյան

02/06/2025 23:58 Քաղաքական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին:

«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի և Իտալիայի միջև երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, շահերի ու փոխըմբռնման վրա, կշարունակի ընդլայնվել, և որ մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն։

Այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել խաղաղության և բարգավաճման բարեմաղթանքներս ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր միջպետական հարաբերություններին՝ դրանք ծառայեցնելով մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

–00—ՍՊ