Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ․ ՇՄՆ

02/06/2025 22:57 Ներքին կյանք

«Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ», – նման հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը․

«Հորդորում ենք՝

Եթե հանդիպել եք օձի՝ մի փորձեք սպանել կամ բռնել նրան,

Զանգահարեք Արտակարգ իրավիճակների նախարարություն կամ բնապահպանական կառույց,

Սովորեցրեք երեխաներին խուճապի չմատնվել՝ օձի ներկայության դեպքում,

Համացանցում մի տարածեք օձերի նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր կամ լուսանկարներ, դա խրախուսում է սխալ վերաբերմունք։

Պաշտպանելով օձերին՝ մենք պաշտպանում ենք նաև բնության հավասարակշռությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ