Էրդողանը Պուտինին և Զելենսկիին կոչ է արել  ցանկության դեպքում հանդիպել Թուրքիայում

02/06/2025 20:19 Տարածաշրջան

Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Զելենսկիին կոչ է արել  ցանկության դեպքում հանդիպում անցկացնել Թուրքիայում։

Նա չի բացառել, որ նման հանդիպման դեպքում դրան կարող է մասնակցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Իմ ամենամեծ ցանկությունն է Ստամբուլում կամ Անկարայում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում և հրավիրել Դոնալդ Թրամփին»,- նշել է նա։

Թուրքիայի նախագահն այսօրվա բանակցությունները հոյակապ է անվանել։

–00—ՍՊ