Մեսսին չի փոխվել փողի պատճառով, ուրեմն դա չպետք է ազդի նաև Յամալի վրա․ Գվարդիոլա

02/06/2025 20:15 Սպորտ

Պեպ Գվարդիոլան  Ժիրոնայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ տեղի է ունենում Գվարդիոլայի հիմնադրամի բարեգործական գոլֆի մրցաշարը, խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին։

Գվարդիոլան ընդգծեց, որ Լեո Մեսսիի հետ համեմատությունները չպետք է շտապել։

«Մենք պետք է Լամինեին հնարավորություն տանք հետևելու իր սեփական ուղուն։ Այդ դեպքում կտեսնենք, թե արդյոք նա կարող է համեմատվել մեծագույնների հետ։ Նա անկասկած շատ լավ ֆուտբոլիստ է։ Նա գտնվում է աճի լավագույն տեղում՝ նրանց հետ, ում լավ գիտի։ Եթե նա խուսափի վնասվածքներից և դժվարություններից, ապա նրան հիանալի կարիերա է սպասվում։

Եթե նրան անվանում են «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկը, ապա նա արժանի է դրան։ Նման տարիքում նման առաջադրմամբ կարելի է շատ երջանիկ լինել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ