Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում

02/06/2025 19:50 Ներքին կյանք

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում:

Մասնավորապես՝ Ամիրյան փողոցում (Սարյան փողոցից եկող ուղղությամբ) հ. 15/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:

Մեքենանների կանգառը կարգելվի նաև Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Պարոնյան փողոցի փակուղի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Սբ. Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկ:

–00—ՍՊ