Սրբազանները պատերազմ չեն սանձազերծել, բանակը չեն կազմաքանդել, Արցախը չեն հանձնել․ Փաշոյան

02/06/2025 19:32 Ներքին կյանք

Լրագրող, հասարակական գործիչ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նույնիսկ եթե կաթողիկոսն ու բոլոր սրբազանները խախտած լինեն կուսակրոնության ուխտը, նույնիսկ եթե նրանք տասնյակ երեխաներ ունենան, այս ամենը ոչինչ է այն հանցագործությունների համեմատ, որոնք Նիկոլ Փաշինյանը գործել ու գործում է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։

Սրբազանների ենթադրյալ սրբապղծության հետևանքով պատերազմ չի սանձազերծվել, բանակը չի կազմաքանդվել, Արցախը նրանք չեն հանձնել, նրանք չեն քայքայել ՀՀ անվտանգային համակարգն ու տարածքային ամբողջականությունը, նրանք չեն կասկածի տակ առել հայոց Ցեղասպանությունը։

Սրբազանների մեղքերը եկեղեցու ներքին գործն են, իսկ Փաշինյանի մեղքերը կոտրել են մեր պետության և ժողովրդի ողնաշարը։

Աջակցությունս եմ հայտնում Մայր Աթոռին և խստորեն դատապարտում եկեղեցու դեմ իրականացվող ստալինյան ոճի բռնաճնշումները»։

–00—ՍՊ