Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից. պաշտոնական

02/06/2025 13:27 Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում կներկայացնի ժամերի ընթացքում: Ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանից հրաժարականի դիմում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հնարավոր է, որ Հովհաննիսյանի հրաժարականը կապված է իր որդու անվան շուրջ վերջին շրջանում հրապարակվող կոռուպցիոն լուրերով:

–00–ԱՀ